<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի /փորձագետի/ թափուր պաշտոն զբաղեցնելու համար

21-11-2018

Առաջատար մասնագետը /փորձագետը/ ՝
1) իրականացնում է Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննությունը.
2) փորձաքննության գործընթացում առաջարկում է ներգրավել փորձագետների և ապահովում անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը.
3) փորձաքննության փուլերում մասնակցում է հանրային քննակումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին.
4) փորձաքննության իրականացման արդյունքում կազմում է տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերը և ստորագրում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն /մասնագիտական/.
2) ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտորն>> ՊՈԱԿ-ի հաստատված հաստիքացուցակի:
Աշխատավայր` ք.Երևան Փ. Բուզանդի 1/3, 011220218, mnpexpertise@bk.ru
Փաստաթղթերը՝ (CV) ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը:

<
>