Մեղրիի համայնքի բնակավայրերին անվճար մատակարարվում է վառելիքային բրիկետներ

30-11-2018

Բնապահպանության նախարարությունը, <<Արևիք>> ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, <<Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը: Ծրագրի շրջանակներում <<Ռանգէ>> ՍՊԸ-ից ձեռք է բերվել շուրջ 70 տոննա վառելիքային բրիկետ` ՀՀ Սյունիքի մարզի բարձրլեռնային Լիճք և Տաշտուն բնակավայրերի տնային տնտեսություններին և դպրոցին անվճար մատակարարելու նպատակով:
Բրիկետների առաջին խմբաքանակի՝ 20 260 կգ-ի բաշխումն իրականացվել է 2018թ․ նոյեմբերի 27-ին, Տաշտուն բնակավայրում:
Նախաձեռնության հաջող ընթացքի դեպքում, համաձայն Բնապահպանության նախարարության, Մեղրի համայնքի և <<Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան>> ծրագրի գրասենյակի միջև ձեռք բերված պայմանավորվածության, կդիտարկվեն նաև համայնքների ձմռան վառելիքի ողջ պահանջարկը բավարարելու հնարավորությունները:
Բնապահպանության նախարարության այս նախաձեռնության հիմնական նպատակներից է նաև հանրապետությունում այլընտրանքային վառելիքի օգտագործման խթանումը։

<
>