<<Քալոյան>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ձորագյուղ /Ծակքարի/ պեռլիտային ավազների հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

05-12-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Քալոյան» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ /Ծակքարի/ պեռլիտային ավազների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: a

<
>