Բնապահպանության նախարարության Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանման ուղղությամբ 2018 թվականին Հայաստանի իրականացրած միջոցառումների արդյունքների ամփոփման աշխատաժողով։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ։
Աշխատաժողովի ընթացքում տեղեկացվել է, որ Բնապահպանության նախարարությունը Մոնրեալի արձանագրության իրականացման բազմակողմանի հիմնադրամից ստացել է պաշտոնական գրություն այն մասին, որ Հիմնադրամը գործադիր կոմիտեի նիստում օզոնային շերտի պահպանման նպատակով Հայաստանին հատկացրել է 154 հազար դոլար դրամաշնորհ։
Ողջույնի խոսքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտել է գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ ապահովում։
Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է, որ 2018 թվականին Երևանի և մարզերի 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատության լսարանները համալրվել են ժամանակակից տեխնիկայով, սառեցման և օդորակման տեխնիկայի մոնտաժման և սպասարկման համար սարքավորումների կոմպլեկտներով, ինչպես նաև մեքենաների օդորակիչների սպասարկման սարքերով: Օզոնի ծրագրի շրջանակներում իրականացվել է սառեցման և օդորակման տեխնիկայի 40 մասնագետի վերապատրաստում և նրանց անվճար տրամադրվել է օզոնաանվտանգ եղանակով սպասարկելու արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ: Բացի այդ, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների փաթեթ։
Միջոցառման մասնակիցներն այցելել են Ամբերդի օզոնաչափական կայան՝ ծանոթացել տարածաշրջանում միակ «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման օգտագործման և դիտարկումներից ստացված արդյունաների վերլուծման աշխատանքներին։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց