«Աբգարյան եղբայրներ» ՍՊԸ Եղվարդի հրաբխային խարամի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

11-01-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2019թ հունվարի 31-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանում տեղի կունենան «Աբգարյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Եղվարդի հրաբխային խարամի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: 

<
>