Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում երեկ երեկոյան, ժամը 18։32 րոպեին, երկաթգծի հոսանքագծի խափանման պատճառով բռնկված հրդեհը, որը մուտք է գործել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք, մեկուսացվել է, այժմ ընթանում են հետմարման աշխատանքներ։
Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 5-6 հա անտառային տարածք։ Հրդեհը կրել է գետնատարած բնույթ, սակայն, ջերմահարվել է նաև ծառերի մի մասը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ի, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ և անտառամերձ համայնքների բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հատուկ կահավորմամբ հրշեջ գնացքը։
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց