Փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը մասնակցելու հրավեր

18-02-2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանության նախարարության համակարգմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը հրավիրում է կրթական, գիտական և հասարակական կազմակերպությունների համապատասխան փորձագետներին` մասնակցելու ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպություններից ստացված փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը:
Ծրագրերի գնահատման համար անհրաժեշտ է բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական զարգացման, ֆինանսա-տնտեսական ոլորտների առնվազն 5 տարվա փորձառություն:
Գնահատումն իրականացվելու է հասարակական հիմունքներով:
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց թեկնածուների ինքնակենսագրականները՝ m.babayan@consecoard.am կամ m.nalbandyan@consecoard.am հասցեով մինչև 2019 թ-ի փետրվարի 28-ը ներառյալ:

<
>