Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր

22-02-2019

Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող տարածքներում պահպանության աշխատանքներ իրականացնելու ընթացքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի, Հրազդանի, Ճամբարակի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում արձանագրվել է 5 անտառխախտման դեպք՝ 58 ծառի և 2 ճյուղի ապօրինի հատման վերաբերյալ։
«Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի հանձնում–ընդունում կատարելու ժամանակ հայտնաբերվել է 117 ապօրինի հատված ծառ, որի համար կազմվել է անտառխախտման արձանագրություն։
Հայտնաբերված խախտումների արձանագրություններն ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

<
>