Հայաստանը դարձել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ

21-03-2019

ՄԱԿ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը հիմնադրվել Է 2010 թվականին: Նրա կենտրոնակայան գրասենյակը գտնվում Է Հարավային Կորեայի Սոնդո քաղաքում: Կանաչ կլիմայի հիմնադրամն ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ԿՓՇԿ/ շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության  ձեռք բերման և մեղման համար։ 
Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհուրդը բաղկացած է 24 անդամներից, որոնք ներկայացնում են զարգացած և զարգացող երկրներ։ Առաջին անգամ Հայաստանը դարձել է խորհրդի անդամ՝ որը ներկայացնելու է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը։ 
Խորհուրդն իրականացնում է վերը նշված ֆինանսական միջոցների բաշխումը։ Կլիմայի փոփոխության մարտահրավերները պահանջում են բոլոր երկրների կողմից միասնական գործողություններ: Բացի դա, զարգացած երկրները համաձայնել են համատեղ ուժերով 2020 թվականից սկսած տարեկան ուղղորդել շուրջ 100 մլրդ ԱՄՆ դոլլար՝ կլիմայի փոփոխության մեղման ու հարմարվողականության ծրագրերին։

<
>