Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից ձևավորված խումբը՝ նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի գլխավորությամբ ընդունել է մարտ ամսվա ընդունելության համար գրանցված քաղաքացիներին։
Քաղաքացիները ներկայացրել են բնապահպանության նախարարության գործառույթներին վերաբերող հարցեր, դիտարկումներ ու առաջարկներ, որոնց տրվել են պարզաբանումներ և ներկայացվել այդ խնդիրները կարգավորող իրավական հիմքերը։
Երեք քաղաքացի դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով։ Վերջիններիս պարզաբանվել է, որ նախարարության պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են հայտարարություններ թափուր պաշտոնների մասին, որոնք կարող են զբաղեցնել հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։
Քաղաքացիներից ոմանք էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել նախարարությանը ձկնագողության և որսագողության կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումներին։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց