Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը գոհունակությամբ նկատել է, որ CNF-ի հետ համագործակցությունն ավելի է ընդլայնվում և կրում ինստիտուցիոնալ բնույթ։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ միջոցառումները Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում արդյունավետ են, ինչը նպաստել է դրանց պահպանության մակարդակի էական բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԲՀՊՏ-ների կառավարման պլանների մշակման, մոնիթորինգի համակարգերի ուժեղացման ու կարողությունների զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը ու գործողությունները, դիտարկվել են համագործակցությունը նոր ուղղություններով համալրելու հնարավորությունները։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց