<<Նոյ Լենդ>> ՓԲԸ Չկալովկա համայնքի ափամերձ տարածքում հանգստի գոտու վերաբերյալ հանրային քննարկումներ

11-04-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2019թ. ապրիլի 26-ին, ժամը 12-00-ին  Գեղարքունիքի մարզի Չկալովկայի համայնքապետարանում տեղի կունենան «Նոյ Լենդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Չկալովկա համայնքի ափամերձ տարածքում հանգստի գոտու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17:

<
>