Կորեայի Հանրապետությունում «Ջերմոցային գազերի կադաստր» թեմայով վերապատրաստման ծրագրին դիմելու հրավեր

17-04-2019

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) և Կորեայի Ջերմոցային գազերի կադաստրի և հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում է մասնագիտական վերապատրաստման ծրագիր՝ նվիրված կլիմայական գործողությունների և աջակցության թափանցիկությանը (պաշտոնապես բաց է դիմողների համար):
Ծրագրի նպատակն է ջերմոցային գազերի կադաստրի վերաբերյալ մասնագիտական վերապատրաստում ապահովել զարգացող երկրների ազգային փորձագետների համար:
Վերապատրաստման ծրագիրն առաջինն է իր տեսակի մեջ ՄԱԿ-ի ԿՓՇԿ-Կլիմայական գործողության և թափանցիկության աջակցության ուսուցման նախաձեռնության ներքո:
Ընդհանուր առմամբ, համապարփակ ծրագիրը նպատակ ունի նպաստել երկրների արդյունավետ և համընդհանուր մասնակցությանը ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի թափանցիկության, չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգերի և Փարիզի համաձայնագրի շրջանակներում: Վերապատրաստման ծրագրի նպատակն է թեմայի վերաբերյալ բարձրացնել անհատների կարողությունները և կատարելագործել հաշվետվություններում և կլիմայական գործողության մեջ ընդգրկվելու ընդհանուր իրավասությունները:
Պետական պաշտոնյաները, խորհրդատուները և ջերմոցային գազերի արտանետումների, արտանետումների կրճատման կամ կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող հետազոտողները կարող են դիմել մինչև սույն թվականի մայիսի 10-ը:
Վերապատրաստման դասընթացն սկսվելու է հուլիսի 22-ին Կորեայի Հանրապետությունում և տևելու է 4 շաբաթ (կազմակերպիչները կհոգան ճանապարհածախսի, կացության և սննդի հարցերն ուսուցման ողջ տևողության ընթացքում):
Ցանկացողները կարող են դիմել հետևյալ հղմամբ՝ https://sites.google.com/view/unfcccgircastt/introduction, վերոնշյալ վերապատրաստման ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի կայք՝ UNFCCC website,  ծրագրի մասին թռուցիկը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://unfccc.int/documents/194939, փաթեթի մշակման համար տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ tisu(at)unfccc.int.

<
>