Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Պեկինում տեղի ունենալիք Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակներում կանցկացվի նաև «Կանաչ Մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և կտրվի «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ Զարգացման Միջազգային Կոալիցիայի» մեկնարկը:
Միջոցառմանը կմասնակցեն 40 երկրի ղեկավարներ և 160-ից ավելի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր: Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, բարձրաստիճան հանդիպումներ, կայուն զարգացմանը, կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, կանաչ էներգիային, գլոբալ կլիմայական կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նվիրված 12 թեմատիկ հանդիպումներ։ Ֆորումի նպատակն է բնապահպանական քաղաքակրթության և զարգացման վերաբերյալ հայեցակարգերի և պետությունների փորձի փոխանակման միջոցով Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես կգա ելույթով։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում են նախարարի երկկողմ հանդիպումները Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի և Անտառային ազգային գործակալության ղեկավարի հետ։ Նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց