<<Վահագն Ղալումյան>> ՍՊԸ Հովքի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

25-04-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. մայիսի 10-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Վահագն Ղալումյան» ՍՊԸ կողմից ներկայացված Տավուշի մարզի Հովքի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17:

<
>