<<Վ.Է.Վ.>> ՍՊԸ Տավուշի մարզի Հովքի 1-ին և 2-րդ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրների տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

07-05-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. մայիսի 21-ին ժամը 14:00-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի կունենան <<Վ.Է.Վ.>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Տավուշի մարզի Հովքի 1-ին և 2-րդ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրների տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17:

<
>