“Արմեն Վինդ Ուան” ՓԲԸ Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևմտյան մասում ձեռնարկվող հողմաէլեկտրակայանի վերաբերյալ հանրային քննարկումներ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանում

10-05-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 22-ին ժամը 10:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանում տեղի կունենան “Արմեն Վինդ Ուան” ՓԲ ընկերության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևմտյան մասում ձեռնարկվող հողմաէլեկտրակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն » ՊՈԱԿ-ում, հասցե` ք.Երևան Բուզանդի 1/3, հեռ.՝ ( 011) 22-02-18:

<
>