“ԿԱՌԱ” ՍՊԸ Ֆրոլովա Բալկա ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի M1 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման

10-05-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 24-ին ժամը 12:00-ին Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենան “ԿԱՌԱ” ՍՊ ընկերության կողմից ՀՀ Տավուշի մարզի Ֆրոլովա Բալկա ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի M1 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն » ՊՈԱԿ-ում, հասցե` ք.Երևան Բուզանդի 1/3, հեռ.՝ ( 011) 22-02-18:

<
>