7 ամիս աշխատանքի համար մինչև 25 հազար դոլարին համարժեք դրամ ընդհանուր աշխատավարձով Ազգային ավագ փորձագետի ընտրության մրցույթին մասնակցելու հրավեր

16-05-2019

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Պաշտոնը՝      Ազգային ավագ փորձագետ՝ պատասխանատու Հայաստանի դիրքորոշման մշակման համար  Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակնե-րում
Պայմանագրի ժամկետը՝  01 հունիսի – 25 դեկտեմբերի, 2019 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությանը 2018թ. օգոստոսին: 
Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությունը (NDC Partnership) երկրների և կազմակերպությունների դաշինք է, որը միտված է աջակցել երկրներին ազգային մակարդակով սահմանված ներդրումների հավակնությունն իրականացնելու և այն ընդարձակելու հարցում: 
Գործընկերության Ծրագրի մշակման նպատակն է խթանել Հայաստանում մեղմման և հարմարվողականության գործողությունները, կլիմայի վերաբերյալ գործողությունների ռազմավարական ծրագրի գործողությունների պլանը և մինչև 2020թ. նախատեսվող նախագծերը։ 
Այս համատեքստում, գիտակցելով երկրի նկարագիրն ունենալու կարևորությունը` Ազգային ավագ փորձագետը պետք է հանդես գա որպես համակարգող և համախմբող Գործընկերության ծրագրի մշակող դերակատարների և ռեսուրսների համար Բնապահպանության նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (որպես համակարգողներ) և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (որպես վարող) ուղղորդմամբ ։

Հաշվետվողականությունը
Փորձագետը պետք է զեկուցի և խորհրդատվություն տրամադրի Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության համակարգողներին: Նա պետք է ուղղորդվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից՝ սերտորեն համագործակցելով Ազգային մակարդակով սահմանված ներդրումների Գործընկերության աջակցության բաժնի հետ:

Դերն ու պարտականությունները
Փորձագետը պետք է ռազմավարական խորհրդատվություն տրամադրի Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության համակարգողներին՝ աջակցի դերակատարների և ռեսուրսների համակարգմանը և համախմբմանը՝ Գործընկերության Ծրագրի մշակման և իրականացման համար, ներառյալ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՄՍՆ) հետ կապված գործողությունները և գործընթացները:

Փորձագետն առանցքային դերակատարում ունի ԱՄՍՆ Գործընկերության երկրի ներգրավման գործընթացում գործողությունների համակարգման և ներգրավման գործում: Սա ներառում է աշխատանք ազգային համակարգողների և գործընկերների հետ: 
• Աջակցել երկրին կարիքների, առաջնահերթությունների և զարգացման չափորոշիչների ձևակերպմանը ԱՄՍՆ Գործընկերության Ծրագրի մշակման և իրականացման ընթացքում
• Աջակցել գործողությունների համաձայնեցմանը և համակարգմանը, ԱՄՍՆ առնչվող գործողությունների շրջանակում կանոնավոր կերպով հաղորդակցվել գործընկերների հետ, մասնավորապես` EU4Climate /ԵՄ-ը կլիմայի համար/, EU4Energy /ԵՄ-ը էներգիայի համար/, Կանաչ Կլիմայի Հիմնադրամի ներքո երկրի ազգային ծրագիր /Country Programming for GCF/, «Հարմարվողականության ազգային ծրագիր (NAP), Թափանցիկությունը կարողությունների զարգացման նախաձեռնության (CBIT)` գործողությունները կարգավորելու համաձայնեցնելու համար:
•    Համակարգել ԱՄՍՆ Գործընկերության Ծրագրի մշակումը տարբեր նախարարու-թյունների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպու¬թյունների, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Կազմակերպել և նախաձեռնել (ըստ անհրաժեշտության) ոլորտային խորհրդա-տվություններ, երկխոսություններ, հանդիպումներ, երկկողմ հանդիպում¬ներ և այլն:

•  Նպաստել տեղեկատվության շարունակական փոխանակմանն ազգային և միջազգային գործընկերների հետ, ներառյալ զարգացնող և իրականացնող գործընկերներին/, ովքեր Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության անդամ չեն:
• Համագործակցել ԱՄՍՆ Գործընկերության աջակցության բաժնի հետ (ազգային/ տարածաշրջանային/գլոբալ) տեղեկատվության ուղղահայաց փոխանակման նպատակով, ինչը կնպաստի երկիրը ներգրավելու համար համապատասխան գիտելիքների ձեռքբերմանը:
•   Միջոցներ տրամադրել լավագույն փորձի և քաղված դասերի վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելու և տարածելու համար: 
• Հետևել երկրի ներգրավվածության առաջընթացին և տրամադրել պարբերական առաջընթացի հաշվետվություններ ԱՄՍՆ Գործընկերության Ղեկավար կոմիտեին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և գործընկերության աջակցության բաժնի միջոցով։
• Համակարգողներին և աջակցման բաժնին խորհրդատվություն տրամադրել ցանկացած ուշագրավ հարցի շուրջ, այդ թվում գործընկերության ռիսկերի և հնարավորությունների և գործընկերության ծրագրի վերաբերյալ: 

Արդյունքները
• Հայաստանի համար ԱՄՍՆ Գործընկերության ծրագրի մշակում՝ ներառելով պահանջարկի կողմ, որն իրենից ներկայացնում է Գործընկերության ծրագրի իրականացման արդյունքների շղթա և առաջարկի կողմ, որտեղ այդ արդյունքները հավաքագրվում և մշակվում են՝ գործընկերների հետ համագործակցության միջոցով։ 
• Գործընկերության ծրագրի զարգացմանն ուղղված գործողությունների ամենամսյա թարմացում, իրականացնող գործընկերների և կառավարու¬թյան հաստատությունների հետ փոխգործակցության միջոցով, ներառյալ հադիպումների արդյունքներն ըստ պահանջի, հնարավորու¬թյունների բացահայտում, ակնակալվող մարտահրավերներ,  խոչընդոտները և դրանց արձագանքելու առաջարկությունները։ 
•  2019 թ. առնվազն 2 երկխոսության անցկացում, որոնք կնպաստեն ԱՄՍՆ-ի իրականացման, կլիմայի հետ կապված գործողությունների պլանավորման առաջնահերթությունների և կարիքների բացահայտմանը:
• Տրամադրել առաջարկություններ ԱՄՍՆ-ի հետ կապված գործողությունների վերաբերյալ, համաձայն ազգային համակարգողի NDC գործընկերության աջակցության բաժնի պահանջների   
•  Հայաստանում ԱՄՍՆ–ի իրականացման հետ կապված այլ առաջադրանքներ։

Հմտություններ և կարողություններ
•    Հաղորդակցման և համակարգման գերազանց հմտություններ,
•    Հասկանալ տարբեր կողմերի շահերը և ապահովել գործողությունների համաձայնեցում  և համակարգում,
•    Նպատակների և վերջնաժամկետների  որակյալ և հետևողական պահպանում,
• Պատասխանատվություն կրել և իրականացնել աշխատանք թիրախային ձեռքբեր¬ման՝ խոչընդոտները, ձախողումները և անորոշությունները հաղթահա-րելու համար,
•    Ռեսուրսների, գործընկերների, մեթոդների և տեղեկատվության արդյունավետ կիրառում,
•    Նախաձեռնել և վարել գործընթացներ,
•    Հստակ ներկայացնել բարդ հայեցակարգային գաղափարները մյուս կողմերին,
•    Հարմարեցնել հաղորդակցությունը թիրախային լսարանին,
•    Մշտապես հնարավորություններ փնտրել սովորելու և գիտելիքը կիսելու համար, 
•    Թիմային աշխատանք, գիտելիքի կիսում և հարաբերությունների պահպանում,
•    Խրախուսել համագործակցությունը և բարելավել կատարողականը,
•    Հայերեն և անգլերեն հաղորդակցվելու բանավոր և գրավոր գերազանց հմտություններ:

Պահանջվող որակավորումներ

•  Մագիստրոսի աստիճան բնապահպանության, հանրային քաղաքականության, տնտեսագիտության կամ այլ հարակից բնագավառում:

Մասնագիտական փորձ
• Առնվազն 10 տարվա փորձ հասարակական, մասնավոր կամ երրորդ ոլորտի կազմակերպությունում, որն ուղղված է տարբեր դերակատարների համակարգման, բազմակողմ շահագրգիռ կողմերի աշխատանքային պլանների պատրաստման և իրականացման համակարգման, ռեսուրսների մոբիլիզացման, կլիմային առնչվող գործողությունների վերաբերյալ առաջարկների պատրաստման, մոնիտորինգի և նախագծի գնահատման և ծրագրի կառավարման վրա:
•    Հայաստանի կառավարության կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի քաղաքականության և հաստատման ընթացակարգերի հստակ պատկերացում 
•  Կլիմայի փոփոխության և ազգային մակարդակով սահմանված ներդրումների մասով փորձ և գիտելիք
•  Հայերենի և անգլերենի վարժ իմացություն
•  Վարժ գրելու և հաղորդակցվելու հմտություններ
•  Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված ազգային ծրագրերի, ռազմավարությունների և քաղաքականության վերաբերյալ լավ իմացություն
•  MS Office ծրագրի օգտագործման փորձ և համապատասխան հմտություններ (MS Word, Excel, Powerpoint և այլն):
•  Excel-ի և այլ գործիքների ու փաթեթների առաջադեմ գիտելիքներ՝ ծրագրի կառավարման համար:
Խորհրդատուի ընտրությունը պետք է լինի հիմնված հետևյալ մեթոդաբանության վրա 
Թեկնածուները կգնահատվեն գումարային վերլուծության մեթոդով` հաշվի առնելով դիմողների տեխնիկական որակավորումների, փորձի եւ ֆինանսական առաջարկության համադրությունը: Պայմանագիրը կնքվում է անհատ խորհրդատուի հետ, որի առաջարկը գնահատվել է եւ սահմանվել որպես տեխնիկական պահանջներին համապատասխան/բավարարելի/ ընդունելի եւ ստացել է առավելագույն կուտակային (տեխնիկական եւ ֆինանսական) գնահատականներից ներքևում սահմանված տեխնիկական եւ ֆինանսական չափանիշներից:
Ֆինանսական գնահատման համար կքննարկվեն միայն տեխնիկական գնահատման մեջ առնվազն 49 միավոր ունեցող թեկնածուները:


Տեխնիկական չափորոշիչներ՝ - ընդհանուր գնահատման 70% - առավելագույնը 70 միավոր
• Չափանիշներ A: Համապատասխան կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ `առավելագույնը՝ 20 միավոր
• Չափանիշներ B: Կլիմայի փոփոխության քաղաքականության խնդիրների իմացություն՝  20 միավոր
• Չափանիշներ C: Ռազմավարական ծրագրերի, ազգային պլանների մշակման մասնագիտական փորձ՝  30 միավոր
Ֆինանսական չափանիշներ` ընդհանուր գնահատման 30% - առավելագույնը: 30 միավոր
Ֆինանսական առաջարկին հատկացված առավելագույն միավորները տրամադրվում են ամենացածր գների առաջարկին: Բոլոր մյուս գնային առաջարկները հակառակ համամասնությամբ ստանում են միավորներ:

Նշում.
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ֆինանսական առաջարկն ամբողջությամբ ներառյալ օրական վճար է եւ հաշվի է առնվում պայմանագրային ժամանակահատվածում խորհրդատուի / կապալառուի կողմից կատարված տարբեր ծախսերը (օրինակ `վճար, առողջության ապահովագրություն եւ ծառայությունների իրականացման հետ կապված ցանկացած այլ համապատասխան ծախս):

Հայտերն ընդունվում են interdpt@mnp.am և press@mnp.am հասցեներով մինչև 2019թ. մայիսի 26-ը, ժամը 17:00-ը։

<
>