«Դանսառ» ՍՊԸ Շիրակի մարզի Գյուլիբուլախի տուֆերի հանքավայրի վերաբերյալ հանրային քննարկումներ

21-05-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,  2019թ. հունիսի 5-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Բյուրակնի գյուղապետարանում տեղի կունենան «Դանսառ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գյուլիբուլախի տուֆերի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-17:

<
>