Բնապահպանության նախարարն ընդունել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին

23-05-2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի կառավարման գծով տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակության հետ:
Կողմերը քննարկել են Հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի բնապահպանական փաթեթը,  մասնավորապես անդրադարձ է եղել «IFAD-GEF» Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի» իրականացման ընթացքին և ակնկալվող թիրախային արդյունքներին։ 
Հանդիպման ընթացքում դիտարկվել են նաև բնապահպանական այլ հիմնադրամների ներքո Հայաստան- IFAD համագործակցության հնարավորությունները։
 

<
>