Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար

04-06-2019

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՊՏԱԾ-Հ Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի (ՓԴԲ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական Կազմակերպությունների` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի 3-րդ փուլի մրցույթին:

Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No` BMZ-N 2009.6657.2
Ծրագրի դոնոր` KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա
Դրամաշնորհ տրամադրող` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի գործադիր մարմին) և ՊՏԱԾ-Հ Ծրագրի Իրականացման Գրասենյակը
Պայմանագիր` Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման
Հայտադիմումների ներկայացնելու վերջնաժամկետ
Հայտադիմումների ներկայացնելու վերջնաժամկետ Հուլիսի 1, 2019, 18:00
Հայտադիմումների ներկայացման ձևը Հայտադիմումները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակներով.
Հայտադիմումների  թղթային փաթեթների ներկայացման հասցեներ ՊՏԱԾ-Հ ք. Կապանի գրասենյակ, ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին կամ ՊՏԱԾ-Հ ք. Երևանի գրասենյակ, ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին
Հայտադիմումների  էլեկտրոնային տարբերակների ներկայացնման հասցեն h.khachoyan@consecoard.am; m.nalbandyan@consecoard.am
Հայտադիմումների լեզու Հայերեն

Մրցույթի մասնակցության հայտադիմումը կազմված է հետևյալ փաստաթղթերից ՝

1.    Ծրագրային հայտ
2.    Գործողությունների պլան
3.    Ծրագրի բյուջե
4.    Հասարակական Կազմակերպության գրանցման վկայականի պատճեն
5.    Հասարակական Կազմակերպության կանոնադրության պատճեն

1-3 կետերում նշված ձևաթղթերի, ՊՏԱԾ-Հ ՓԴԲ ուղեցույցի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության ձեռքբերման համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Հասմիկ Խաչոյանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. h.khachoyan@consecoard.am կամ զանգահարել +374 (0) 93 549955 հեռախոսահամարով կամ այցելել հետևյալ հղումով:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի: 

<
>