Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ը, երկրագնդի բնակչությունը նշում է որպես բնության պահպանությամբ մտահոգ քաղաքացիների օր։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունն այդ օրը հռչակել է Բնապահպանի օր: Հունիսի 5-ը հերթական առիթ է մեր քաղաքացիներին իրազեկելու և նրանց ուշադրությունը բևեռելու աշխարհում հարուստ կենդանական և բուսական աշխարհ ունեցող եզակի երկրների թվին դասվող Հայաստանի ինքնատիպ բնության պահպանության գործընթացի՝ խնդիրների վերհանման ու դրանց լուծման վրա։
ՄԱԿ-ը օրվա 2019 թվականի խորագիրը հռչակել է «Օդի աղտոտվածությունը»։ Օդի մաքրության հիմնական գրավականը ծառն է և անտառի պահպանությունն ու անտառապատ տարածքների մեծացումը օրինաչափորեն եղել և մնում են կառավարության առաջնահերթություններից մեկը։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհավորում է բոլորին բնապահպանի օրվա կապակցությամբ և կոչ անում միասին կյանքի կոչել բնության հետ մարդու ներդաշնակ ապրելու հրամայականը։
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց