<<Նարիպրոֆ>> ՍՊԸ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ

13-06-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. հունիսի 25-ին ժամը 12:00-ին Մեղրիի քաղաքապետարանում տեղի կունենան <<Նարիպրոֆ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիք մարզի <<Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17:

<
>