<<Հույս-Մոտոր>> ՍՊԸ-ի բանեցրած թթվային մարտկոցների հավաքման, պահեստավորման, վնասազերծման, օգտահանման և տեղափոխման վերաբերյալ

14-06-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հունիսի 27-ին ժամը 12:00-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ 17 հասցեում տեղի կունենան <<Հույս-Մոտոր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախատեսվող գործունեության՝ բանեցրած թթվային մարտկոցների հավաքման, պահեստավորման, վնասազերծման, օգտահանման և տեղափոխման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17։

<
>