Նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի բաժնի առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն

17-06-2019

1.   Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի բաժնի   առաջատար մասնագետ (ծածկագիր` 16-3.2-135) /հղիության և ծննդաբերության արձակուրդ/

 Ուսումնասիրում է բնապահպանության ոլորտին առնչվող վարչություն մուտքագրված uտանդարտների և տեխնիկական կանոնակարգերի նախագծերը, նախագծերի վերաբերյալ նախապատրաստում է վարչության  կարծիքը, վերլուծում և  ամփոփում է մյուս ստորոբոժանումների կողմից ներկայացված կարծիքները, համապատասխան իրավական ակտերի համադրմամբ:
 Իրականացնում է բնապահպանության ոլորտին առնչվող ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բանկի վարումը, ըստ առանձին բնագավառների կազմում և վարում է  գործող ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի դասակարգիչները, մասնակցում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից նախարարության համար մշակված ստանդարտների ընդունման գործընթացի կազմակերպական ինչպես նաև բնապահպանության ոլորտին վերաբերող uտանդարտների և տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման աշխատանքերը:
 Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր, Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
 Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020թ. հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
2) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին, Հայաստանի Հանրապետության հարկային, Հայաստանի Հանրապետության ջրային, Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքերի , «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման  մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին»,  «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին» , «Բուսական աշխարհի մասին», «Ստանդարտացման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
3) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
4) տիրապետում է ռուսերենին (ազատ):

•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքը վերանում է 2019թ. հոկտեմբերի 29-ին:
•    Աշխատավարձը` 150799 (հարյուրր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. հունիսի 20-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•   անձնագիր ( և անձնագրի պատճեն).
•   դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•   արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•   մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները, մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Շրջակա միջավայրի նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>