Նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 16-4.1-40) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար

17-06-2019

1.    Կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 16-4.1-40) /հղիության և ծննդաբերության արձակուրդ/

  Մասնակցում է կենդանական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման, վերարտադրության և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին:
 Մասնակցում է հանրապետության վայրի կենդանական պաշարների մոնիթորինգի, տեղեկատվական բանկի ու կադաստրի վարման վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկանքների նախապատրաստման աշխատանքներին:
Մասնակցում է կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) և պայմանագրերի ձևակերպման և նախապատրաստման աշխատանքներին:
Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
 1) առնվազն միջնակարգ կրթություն.
 2) «Կենդանական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին»  N 1380-Ն, 2002 թվականի  հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքը վերանում է 2019թ. հոկտեմբերի 27-ին:
•    Աշխատավարձը` 111.115  (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. հունիսի 20-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր ( և անձնագրի պատճեն).
•    դիմում
•  տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները, մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Շրջակա միջավայրի նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>