Ս.թ հոկտեմբերի 9-ին տեղի կունենան Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

04-10-2013

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<Ջերմուկի Կարիտաս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի արդյունահանման  նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Ջերմուկի քաղաքապետարանում,ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,093-77-77-49: 

<
>