ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակի հետ համատեղ՝ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում է 2019թ-ի հուլիսի 11-13-ը ներառյալ այցելել ՀՀ Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՊՏԱԾ-Հ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին և ծրագրի արդյունքներին:
Կազմակերպվող լրագրողական այցի հետ կապված տրանսպորտային, սննդի և կեցության ծախսերը կհոգա հրավիրող կողմը: Այցի մասնակիցներին օրապահիկի վճարում չի նախատեսվում:
Լրագրողական այցի շրջանակներում այս փուլում նախատեսվում է մինչև 10 լրատվամիջոցների ոչ ավել քան 20 ներկայացուցիչների մասնակցության կազմակերպում:
Լրագրողական այցին մասնակցելու նպատակով խնդրում ենք հետաքրքրված լրատվամիջոցներին մինչև 2019թ-ի հուլիսի 8-ը ժամը 18:00-ը ներկայացնել թեկնածուների կոնտակտային տվյալները 011 818-559 հեռախոսահամարով:
Կից ներկայացվում է հրավեր-այցի օրակարգը։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց