Մեկնարկել է «Կանաչ ավտոբուս» ծրագիրը

01-07-2019

Ս. թ․ հունիսի 29-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում մեկնարկել է «Կանաչ ավտոբուս» ծրագիրը։ Օրը նշանավորվել է «Հայբույս» փառատոնի անցկացմամբ, որի շրջանակներում ներկայացվել են շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր։ Փառատոնի ընթացքում անցկացվել են ուսուցողական խաղեր և այլ բազմաբնույթ միջոցառումներ գեղեցիկ և հագեցած օր պարգևելով փառատոնի մասնակիցներին:
Մարզերում էկոլոգիական կրթության խթանման նպատակով շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում, նախաձեռնել են «Կանաչ ավտոբուս» ծրագիրը, որով նախատեսվում է այցելություններ Հայաստանի տարբեր մարզեր։ Ծրագրի շրջանակներում մարզերի երեխաները կդիտեն բնապահպանական ուղղվածության ֆիլմեր, որը նպատակաուղղված է բնապահպանական գիտելիքների խթանմանը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը: Նախատեսվում է նաև կազմակերպել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։

<
>