Գորիսի երեխաների զբոսայգու/Վիենի զբոսայգու/, Գորիսի երիտասարդների զբոսայգու/Գորիսի Վարակն/, Գորիսի գետի աջափնյա հատվածի վերակառուցում, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման վերաբերյալ

01-07-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ oրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելված համաձայն, 2019թ. հուլիսի 15-ին, ժամը 13-00-ին  Սյունիքի  մարզի Գորիսի համայնքապետարանում տեղի կունենան Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված Գորիս համայնքի Գորիսի երեխաների զբոսայգու/Վիենի զբոսայգու/, Գորիսի երիտասարդների զբոսայգու/Գորիսի Վարակն/, Գորիսի գետի աջափնյա հատվածի վերակառուցում, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: 

<
>