Ազգային կրտսեր փորձագետի պաշտոն Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակներում

10-07-2019

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Պաշտոնը՝      Ազգային կրտսեր փորձագետ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակնե-րում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությանը 2018թ․ օգոստոսին: 
Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությունը (NDC Partnership) երկրների և կազմակերպությունների դաշինք է, որը միտված էաջակցել երկրներին ազգային մակարդակով սահմանված ներդրումների հավակնությունը իրականացնելու և այն ընդարձակելու հարցում:
Գործընկերության Ծրագրի մշակումը նպատակն է խթանել Հայաստանում մեղղման և հարմարվողականության գործողությունները, կլիմայի վերաբերյալ գործողությունների ռազմավարական ծրագրի գործողությունների պլանը և մինչև 2020թ. նախատեսվող նախագծերը։ 
Այս համատեքստում, գիտակցելով երկրի նկարագիրը ունենալու կարևորությունը` կրտսեր փորձագետը պետք է աջակցի ազգային ավագ փորձագետին համակարգել և համախմբել Գործընկերության ծրագրի մշակող դերակատարներին և ռեսուրսները։

Հաշվետվողականությունը
Փորձագետը պետք է զեկուցի Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության ավագ փորձագետին: Նա նաև պետք է սերտորեն համագործակցի  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների Գործընկերության աջակցության բաժնի հետ:

Դերն ու պարտականությունները
Ավագ փորձագետի անմիջական ուղղորդման ներքո փորձագետը պետք է՝
•    Հավաքագրի տեղեկատվություն և իրականացնի ուսումնասիրություններ և վերլուծություններ։ 
•    Աջակցի ավագ փորձագետին և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության համակարգողներին՝ Գործընկերության Ծրագրի մշակման համար ահրաժեշտ գործողությունների կազմակերման ընթացքում։
•    Աջակցի վերլուծության իրականացմանը, Գործընկերության Ծրագրին համապատասխան նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի քարտեզագրմանը։
•    Ցուցաբերի այնպիսի վարչարարական և տեխնիկական աջակցություն, ինչպիսին է նամակների նախագծերի պատրաստում, խորհրդատվությունների կազմակերպում, փաստաթղթերի կառավարում, շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն և այլն։
•    Աջակցի առաջընթացի հաշվետվությունների, գիտական արդյունքների, հանդիպումների/գործողությունների  նախապատրաստմանը և այլն։
•    Իրականացնի այլ գործողություններ ըստ ավագ փորձագետի կամ ազգային համակարգողների հանձնարարականի։

Արդյունքները
Ամենամսյա պարբերականությամբ հաշվետվությունների ներկայացում իրականացված գործողությունների վերաբերյալ

Հմտություններ և կարողություններ
•    Հաղորդակցման գերազանց հմտություններ,
•    Հետազոտական, քանակական և որակական վերլուծական հմտություններ, 
•    Նպատակային, ակտիվ և նոր գիտելիքների ձեռքբերման ձգտում,
•    Հայերեն և անգլերեն հաղորդակցվելու բանավոր և գրավոր գերազանց հմտություններ:

Մասնագիտական փորձ և որակավորումներ
•    Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, միջազգային զարգացման համագործակցության, նախագծերի և ծրագրերի կառավարման ոլորտում, 
•    Հայաստանի կառավարության ինստիտուցիոնալ կառուցվածքի, գործընթացների գործարար կառավարման և վարչարարության  վերաբերյալ գիտելիքներ, 
•    Բազմաշահառու աշխատաժողովների և լայնամասշտաբ խորհրդատվական գործընթացների կազմակերպման, փաստաթղթավորման աջակցման  փորձի առկայություն,
•    Հայերենի և անգլերենի վարժ իմացություն
•    Վարժ գրելու և հաղորդակցվելու հմտություններ
•    MS Office ծրագրի օգտագործման փորձ և համապատասխան հմտություններ (MS Word, Excel, Powerpoint և այլն):
•    Excel-ի և այլ գործիքների ու փաթեթների առաջադեմ գիտելիքներ ծրագրի կառավարման համար:

Հայտերն ընդունվում են interdpt@mnp.am , interdpt@yahoo.com և press@mnp.am հասցեներով մինչև 2019թ. հուլիսի 19-ը ժամը 17:00-ը։

<
>