<<Նատալի Ֆարմ>> ՍՊԸ ՀՀ ք. Մասիս Երկաթուղայինների 4 հասցեում նախատեսվող կլինիկական թափոնների այրման կայանքի տեղադրման վերաբերյալ

25-07-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում, վարչական շենքի 4-րդ հարկում տեղի կունենա <<Նատալի Ֆարմ>> ՍՊԸ կողմից ՀՀ ք. Մասիս Երկաթուղայինների 4 հասցեում նախատեսվող կլինիկական թափոնների այրման կայանքի տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17:

<
>