Մշակվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով  <<Ակներ-1>>, <<Ակներ-2>> <<Ճգնավորի աղբյուր>>  և <<Խաչաղբյուր>>  կոչվող աղբյուրներից՝ 1,7 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:

29-07-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով  <<Ակներ-1>>, <<Ակներ-2>> <<Ճգնավորի աղբյուր>>  և <<Խաչաղբյուր>>  կոչվող աղբյուրներից՝ 1,7 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2019 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի նախարարություն

<
>