Մաքրվում են արագիլների՝ օրգանական յուղով աղտոտվելու հավանական վայրերը

02-08-2019

Մեկնարկել են Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդի մաքրման աշխատանքները, որտեղ, ըստ դիտարկումների հայտնաբերվել էին այն օրգանական յուղերի կուտակումները, ինչով պատվել էին մոտ 100 արագիլ։ Մաքրման աշխատանքներն իրականացնում է Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Ներկա էին նաև Շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, մարզային ու համայնքային մարմինների ներկայացուցիչներ։
Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների խորհրդատվությամբ արագիլների խնամքն իրականացվում է Հովտաշեն համայնքում, որտեղ օգոստոսի 4-ին նախատեսվում է նաև իրականացնել առավել շատ յուղապատված թռչունների փետուրների մաքրման հերթական փուլը։

<
>