«Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված Լուսագյուղի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ

12-09-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 12-00-ին Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրի դպրոցի դահլիճում տեղի կունենա՝ «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված՝ «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի շրջանակներում Լուսագյուղի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17:

<
>