ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18-09-2019

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետների, ինչպես նաև անկախ փորձագետների` մասնակցելու ՊՏԱԾ-Հ ծրագրի <<Ֆինանսական Մասնակցային Մոտեցում>> բաղադրիչի 2-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի 16 թիրախային բնակավայրերի տնային տնտեսությունների կողմից ներկայացված փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին: Գնահատումն իրականացվելու է հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության և/կամ հոնորարի, սակայն ՀՀ Սյունիքի մարզ հնարավոր այցելությունների գիշերակացի, սննդի և տրանսպորտային ծախսերը կհոգա ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցով:
Հետաքրքրված կազմակերպություններին և անկախ փորձագետներին խնդրում ենք ներկայացնել թեկնածություններ, ուղարկելով ինքնակենսագրականները h.khachoyan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am էլեկտրոնային փոստի հասցեներով մինչև 2019 թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Հայտերի գնահատման աշխատանքային խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալական, սոցիալ-տնտեսական զարգացման, ֆինանսա-տնտեսական ոլորտների առնվազն 3 տարվա փորձառություն: Ընտրությունը կատարվելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի կողմից՝ դիմող փորձագետների ինքնակենսագրական տվյալների համեմատական գնահատման արդյունքներով:
Գնահատման գործընթացում շահերի բախման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով Սյունիքի մարզից ներկայացված թեկնածությունները չեն դիտարկվելու:

<
>