Ս.թ. փետրվարի 7-ին տեղի կունենան Ներքին Գետաշենում ռազմական ոստիկանության համար 10կվ էլեկտրամատակարարման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

03-02-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 7-ին ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետաշենի գյուղապետարանում տեղի կունենան <<Տիհանա նախագիծ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենում ռազմական ոստիկանության համար 10կվ էլեկտրամատակարարման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Գետաշենի գյուղապետարանում , հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

<
>