Սեպտեմբերի 13-14, 2019թ., Կոպենհագեն, Դանիա

20-09-2019

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը և վեց գործընկեր երկրները անցկացրեցին երկօրյա ինտերակտիվ աշխատաժողով՝ նվիրված բնապահպանական տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: Այս աշխատաժողովը տարածաշրջանային աշխատանքային ծրագրի ներքո համաձայնեցված գործողությունների մի մասն է: ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք ծրագիրը լայնածավալ փորձագիտական աջակցություն է տրամադրում հաղորդակցության բնագավառում Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության հաղորդակցության ծրագրի և Eionet-ի հաղորդակցության փորձագետների միջոցով:
 Ուսումնասիրելով նորարարական գաղափարները՝ մասնակիցները կիսվեցին ստեղծագործական մոտեցումներով և քննարկեցին ցանցերի նշանակությունը և դրանց կառուցման եղանակները: Աշխատաժողովի հիմնական նպատակներն են եղել բարելավել հաղորդակցությունը հանրության և քաղաքականություն մշակողների հետ`բնապահպանական քաղաքականությանն օժանդակելու համար, ազգային մակարդակում ձևավորել ցանցեր, կիսվել Eionet-ի երկրների փորձով, փնտրել համագործակցության հնարավորություններ:
Այն ինտերակտիվ և մասնակցային սեմինար էր, որտեղ մասնակիցները ձևավորեցին հաղորդակցային և սոցիալական լրատվամիջոցների արշավ, կատարեցին ճգնաժամային կառավարման սիմուլյացիոն վարժություն, կարծիքներ փոխանակեցին ինֆոգրաֆիկայի և չափումների վերաբերյալ, իսկ ամենակարևորը՝ միմյանցից սովորեցին:
Աշխատաժողովին Հայաստանից մասնակցում էին երեք փորձագետ՝ ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք ծրագրի ազգային համակարգողներ Գայանե Շահնազարյանը (Շրջակա միջավայրի նախարարություն) և Նելլի Բաղդասարյանը (Վիճակագրական կոմիտե), հաղորդակցության փորձագետ Անի Համբարձումյանը (Վիճակագրական կոմիտե):

<
>