Քննարկվել են օդի աղտոտվածության և անդրսահմանային ազդեցության խնդիրները

27-09-2019

Օդի աղտոտվածության և անդրսահմանային ազդեցության խնդիրներն են քննարկվել Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են պետական, գիտական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի կայուն կառավարման և օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն անդրադարձել է օդի աղտոտվածության խնդիրների լուծմանն ուղղված միջազգային համագործակցությանը և ընթացիկ գործողություններին։
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի երեք արձանագրության վավերացման Հայաստանի Ազգային գործողությունների ծրագիրը։
Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են նաև օդի որակի կառավարման ազգային քաղաքականությանը, մոնիթորինգի համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցեր։ 

<
>