Ճարտարապետական նախագծի մշակման գնառաջարկի ներկայացման հրավեր

30-09-2019

Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ի (ԶԿՀ) վարչական շենքի վերակառուցման, նախատեսվող 3-րդ հարկի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության աշխատանքի կատարման

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «ԶԿՀ» ՊՈԱԿ-ի վարչական շենքի վերակառուցման, նախատեսվող 3-րդ հարկի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության աշխատանքի կատարման» աշխատանքների կատարման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:
 

Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Ծրագիր`
Հղում No`
BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում` KfW բանկ, Գերմանիա
Պատվիրատու` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
Պայմանագիր` Աշխատանքների կատարման
Հայտի ներկայացման Ընթացակարգ` KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր` SPPA /ARMENIA/W/2019-1
Աշխատանքների շրջանակը` Ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության աշխատանքի կատարում
Հայտարարության սկիզբ Հոկտեմբերի 1, 2019
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ Նոյեմբերի 12, 2019, 18:00
Հայտերը  ներկայացնելու հասցե ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ
Հայտի փաթեթի լեզու Անգլերեն 


Հայտատուին ներկայացվող պահանջները՝

  1. Ունենա պահանջվող ոլորտի առնվազն 3 տարվա ընդհանուր փորձառություն,
  2. Համարժեք կամ նմանատիպ առնվազն 1 նախագծի մշակման փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,
  3. Ունենա նախատեսված աշխատանքների կատարման համար հետևյալ լիցենզիանները. ըստ «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» հետևյալ ոլորտների` «Բնակելի, հասարակական և արտադրական», «Հիդրոտեխնիկական» և «Էներգետիկ»,
  4. Ունենա գրասենյակային/աշխատանքային տարածք և բավարար տեխնիկական կարողություններ՝ սույն հանձնարարության կատարման համար (այս պահանջի բավարարման վերաբերյալ պատվիրատուն և գնահատող հանձնաժողովը կարող են լրացուցիչ հավաստիանալ՝ հայտատուի համաձայնությամբ կազմակերպելով այց հայտատուի գրասենյակ, նախքան պայմանագրի շնորհումը),
  5. Միջազգային դոնոր կազմակերպությունների (KfW, WB, ADB կամ այլ) հետ առնվազն 2 ծրագրային փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,
  6. Սյունիքի մարզում ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
  7. Ունենա առաջադրանքին համապատասխան ընդհանուր մասնագիտական և տեխնիկական անձնակազմ,
  8. Ընդհանուր մասնագիտական և տեխնիկական անձնակազմից բացի, ունենա առնվազն 1 տեղական փորձագետ քաղաքաշինության ինժեներ և 1 միջազգային փորձագետ՝ ճարտարապետ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

<
>