Ս.թ. փետրվարի 11-ին տեղի կունենան Մեղրաձորի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

03-02-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 11-ին ժամը 11.00-ին ՀՀ կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղապետարանում տեղի կունենան <<Մեղրաձոր Գոլդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրաձորի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի բնապահպանական մասի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 02-23-6-00-41:

<
>