Գնառաջարկի Ներկայացման Հրավեր/ ԶԿՀ ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի համար նոր վարչական համալիրի կառուցապատման ճարտարապետական նախագծի մշակման

08-10-2019

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր»/ԶԿՀ ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի համար նոր վարչական համալիրի կառուցապատման ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության
աշխատանքի կատարման

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր»/ԶԿՀ ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի համար նոր վարչական համալիրի կառուցապատման ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության աշխատանքի կատարման» աշխատանքների կատարման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

Ծրագիր`    «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No`    BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում`    KfW բանկ, Գերմանիա
Պատվիրատու`    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
Պայմանագիր`    Աշխատանքների կատարման
Հայտի ներկայացման Ընթացակարգ`    KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր`    SPPA /ARMENIA/W/2019-2
Աշխատանքների շրջանակը`    Ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության աշխատանքի կատարում
Հայտարարության սկիզբ    Հոկտեմբերի 8, 2019
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ    Նոյեմբերի 19, 2019, 18:00
Հայտերը  ներկայացնելու հասցե    ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ
Հայտի փաթեթի լեզու    Անգլերեն 

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
1.    Ունենա պահանջվող ոլորտի առնվազն 3 տարվա ընդհանուր փորձառություն,
2.    Համարժեք կամ նմանատիպ առնվազն 1 նախագծի մշակման փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,
3.    Ունենա նախատեսված աշխատանքների կատարման համար հետևյալ լիցենզիանները. ըստ «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» հետևյալ ոլորտների` բնակելի, հասարակական և արտադրական, էներգետիկ, տրանսպորտի, հիդրոտեխնիկական և կապի,
4.    Ունենա գրասենյակային/աշխատանքային տարածք և բավարար տեխնիկական կարողություններ՝ սույն հանձնարարության կատարման համար (այս պահանջի բավարարման վերաբերյալ պատվիրատուն և գնահատող հանձնաժողովը կարող են լրացուցիչ հավաստիանալ՝ հայտատուի համաձայնությամբ կազմակերպելով այց հայտատուի գրասենյակ, նախքան պայմանագրի շնորհումը),
5.    Միջազգային դոնոր կազմակերպությունների (KfW, WB, ADB կամ այլ) հետ առնվազն 2 ծրագրային փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,
6.    Սյունիքի մարզում ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
7.    Ունենա առաջադրանքին համապատասխան ընդհանուր մասնագիտական և տեխնիկական անձնակազմ,
8.    Ընդհանուր մասնագիտական և տեխնիկական անձնակազմից բացի, ունենա առնվազն 1 տեղական փորձագետ քաղաքաշինության ինժեներ և 1 միջազգային փորձագետ՝ ճարտարապետ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

<
>