Ս.թ. փետրվարի 11-ին տեղի կունենան Լճաշենի հրաբխային խարամի հանքավայրի հյուսիսային տեղամաս նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

03-02-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 11-ին ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղապետարանում տեղի կունենան <<Մերուժան-Գրիգոր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լճաշենի հրաբխային խարամի հանքավայրի հյուսիսային տեղամաս նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-31-02-00:

<
>