Մշակվում  է Սյունիքի  մարզի Սիսիան քաղաքի վարչական տարածքում Ջիվան Մարգարյանի՝ ձկնաբուծական նպատակով  Որոտան գետի Սիսիան վտակից՝ 17.0 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

15-10-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Սյունիքի  մարզի Սիսիան քաղաքի վարչական տարածքում Ջիվան Մարգարյանի՝ ձկնաբուծական նպատակով  Որոտան գետի Սիսիան վտակից՝ 17.0 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2019 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:   

Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>