«Հայր և Որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ի «Ազատամուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների» վերաբերյալ

17-10-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հոկտեմբերի 31-ին ժամը 12:30-ին Տավուշի մարզի Դիտավան համանքի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Հայր և Որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ազատամուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության /ՇՄԱԳ/ վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:

<
>