Ս.թ. փետրվարի 11-ին տեղի կունենան ֆեռոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

04-02-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 11-ին ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս Չարենցավան խճ. 8 հասցեում տեղի կունենան <<Ալափմետ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված ֆեռոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման  նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Ալափարսի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 0226-47718:

<
>