«Էլիտ գրուպ» ՍՊԸ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Էմինեսկու փողոց 4/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ

25-10-2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. նոյեմբերի 8-ին ժամը 14:00-ին ք. Երևան Խորենացու փ. 15 հասցեում /«Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 1-ին հարկ/ տեղի կունենա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Էմինեսկու փողոց 4/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18:

<
>