Ս.թ. փետրվարի 12-ին տեղի կունենան Վանաձորի թիվ 18 դպրոցի կաթսայատան կառուցման աշխատանքային նախագիծի վերաբերյալ հասարակական լսումներ

04-02-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 12-ին ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցում տեղի կունենան <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Վանաձորի թիվ 18 դպրոցի կաթսայատան կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Վանաձորի քաղաքապետարանում , հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 57-58-95: :

<
>