Մշակվում է «Լիլի-Արման» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում ստորերկրյա ջրաղբյուրից արդյունաբերական նպատակով 5.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

31-10-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է «Լիլի-Արման» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում ստորերկրյա ջրաղբյուրից  արդյունաբերական  նպատակով 5.0 լ/վ  ջրաքանակով  ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը  դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի նոյեմբերի 6--ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի  նախարարություն

<
>